Առաջարկվող

Ծրագրային

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ռեստորան

Ձեր ռեստորանը կարող է ավելի շահութաբեր լինել...

ավելին

Հյուրանոց

Դուք հոգացեք հյուրերի մասին, մնացյալը մենք կանենք...

ավելին

Այլ ծրագրեր

Փողը հաշիվ է սիրում, հաշիվը՝ ճշտություն...

ավելին

Սկիզբ

Կառավարման ավտոմատացված համակարգերը ցանկացած ոլորտում լուծում են մի շարք կարևորագույն խնդիրներ.

  • Աշխատանքի արտադրողականության բարձրացում
  • Գործառույթների թափանցիկություն և վերահսկելիություն
  • Ցանկացած տեսակի հաշվառման ճշգրտություն
  • Աշխատանքի կազմակերպվածության կտրուկ աճ
  • Կառավարչական որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների օպերատիվ ստացում

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, և ամեն օր՝ կապված գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ, այն ավելի ու ավելի է ընդարձակվում:

Միևնույն ժամանակ, ցանկացած շուկա ունի իր գործարար պրակտիկան և ուրույն պահանջները, հետևաբար այն, ինչը լավ է մի երկրի համար՝ կարող է անկիրառելի լինել մյուսի համար:

Մեր կողմից մշակվող ծրագրերում զուգակցվում են զարգացած շուկաների համանման փորձը և տեղական շուկայի առանձնահատկությունները:

Այդ առանձնահատկությունների թվում առանձնանում է մասնագետների հաճախ ոչ բավարար որոկավորումը, ինչը խթանում է մեզ ստեղծել լիաֆունկցիոնալ, բայց կառավարման մեջ պարզ համակարգեր:

Մեր աշխատաոճի հիմքում է ընկած ոչ ֆորմալ և սրտացավ վերաբերմունքը թՙե մեր աշխատանքի և թՙե մեր հաճախորդների նկատմամբ: Եվ հենց դրա արդյունքում ենք վաստակել մեր բազմաթիվ հաճախորդների վստահությունն ու գոհունակությունը: