Առաջարկվող

Ծրագրային

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ռեստորան

Ձեր ռեստորանը կարող է ավելի շահութաբեր լինել...

ավելին

Հյուրանոց

Դուք հոգացեք հյուրերի մասին, մնացյալը մենք կանենք...

ավելին

Այլ ծրագրեր

Փողը հաշիվ է սիրում, հաշիվը՝ ճշտություն...

ավելին

ՀԴՄ կիրառման կարգի փոփոխություններ – 02.02.2017թ.

ՀԴՄ կիրառման կարգի փոփոխություններ - 02.02.2017թ.

   ՀՀ Հարկային Ծառայության պահանջով այսօրվանից (02.02 2017 թ.) նոր սերնդի ՀԴՄ սարքերի միջոցով տպվող կտրոններում ԱԴԳ կոդերի ավտոմատացված ստուգում է ավելացվել: ՀԴՄ ծրագիրը ստուգում է ԱԴԳ կոդերի համապատասխանությունը ՀՀ Հարկային Ծառայության կայքում տեղադրված ԱԴԳԱԱ (ապրանքներ) և ԱԴԳՏ (ծառայություններ) ցանկերին: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ առաջին ցանկում կոդերն առանց կետի են, իսկ երկրորդում՝ կետով: Եթե միևնույն կոդը պարունակվում է և’ առաջին, և’ երկրորդ ցանկում, ապա խիստ կարևոր է այն ուղարկվել է կետով, թե առանց կետի, քանի որ եթե իրացվել է ծառայություն, սակայն ուղարկվել է առանց կետի ԱԴԳ կոդ, ապա դա կառաջացնի տուգանք՝ համաձայն կառավարության 846Ն որոշման: Եթե ուղարկվող կոդը լիարժեք չի համապատասխանում ցանկերում բերված որևէ կոդի, ապա օգտագործողը կստանա “Սխալ ԱԴԳ կոդ” հաղորդագրությունը:

   Տրիոսոֆթ ընկերությունը կոչ է անում իր բոլոր հաճախորդներին շուտափույթ շտկել իրենց համակարգում հնարավոր սխալները: Ուզում ենք նաև տեղեկացնել, որ այս փոփոխությունը որևէ կապ չունի Տրիոսոֆթ ընկերության կողմից մշակված ծրագրերի հետ: Այն իրականացվել է ՀՀ Հարկային Ծառայության պահանջով՝ ՀԴՄ ծրագիրը մշակող ընկերության կողմից: