Առաջարկվող

Ծրագրային

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ռեստորան

Ձեր ռեստորանը կարող է ավելի շահութաբեր լինել...

ավելին

Հյուրանոց

Դուք հոգացեք հյուրերի մասին, մնացյալը մենք կանենք...

ավելին

Այլ ծրագրեր

Փողը հաշիվ է սիրում, հաշիվը՝ ճշտություն...

ավելին

Հյուրանոց

Հյուրանոցային գործի ավտոմատացման ոլորտը Հայաստանում համեմատաբար նոր է: Խոշոր հյուրանոցներն ու հյուրանոցային ցանցերը տեղադրում են արտասահմանյան հայտնի և շատ թանկարժեք համակարգեր, իսկ տեղական հյուրանոցների համար, որոնց գերակշիռ մասն ունի մինչև 50 – 60 սենյակ, նման համակարգերի ներդնումն անիմաստ է ոչ միայն դրանց գնի, այլ և շահագործման բարդության պատճառով: Միևնույն ժամանակ, հյուրանոցային գործի զարգացումը, արտասահմանյան և ներհայաստանյան տուրիստական հոսքերի աճն առաջացնում են՝ Հայաստանում հյուրանոցային ավտոմատացման համակարգերի օբյեկտիվ պահանջարկի աճ:

Մեր ընկերության կողմից առաջարկվող հյուրանոցային համակարգը ծածկում է Հայաստանում պահանջարկված գործնականում բոլոր հյուրանոցային պրոցեսները, միևնույն ժամանակ զերծ է արտասահմանյան խոշոր համակարգերի հավելյալ ֆունկցիոնալից, որը դրանք դարձնում է թանկ, բարդ և դժվար կառավարելի:

Համակարգն ինտեգրված է մեր ընկերության կողմից առաջարկվող ռեստորանային համակարգին:

Ծրագրի հնարավորությունների, մատակարարման պայմանների եւ բոլոր այլ հետաքրքրող հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ մեր ընկերության մասնագետներից: