Առաջարկվող

Ծրագրային

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ռեստորան

Ձեր ռեստորանը կարող է ավելի շահութաբեր լինել...

ավելին

Հյուրանոց

Դուք հոգացեք հյուրերի մասին, մնացյալը մենք կանենք...

ավելին

Այլ ծրագրեր

Փողը հաշիվ է սիրում, հաշիվը՝ ճշտություն...

ավելին

Ռեստորան

Հանրային սննդի ավտոմատացումը բարդ, սակայն շատ շնորհակալ գործ է: Մեր օրերում արդեն հնարավոր չէ պատկերացնել որեւէ ռեստորանի, կամ սրճարանի աշխատանք այնպիսի մոդելներով, որոնք արդյունավետ էին 10, կամ նույնիսկ 5 տարի առաջ: Մեծացել է մրցակցությունը, նվազել է շահութաբերությունը, սպառողն ավելի պահանջկոտ ու բանիմաց է դարձել: Հանրային սննդի ձեռնարկությունը ստիպված է պլանավորել եկամուտներն ու ծախսերը, հստակ հաշվարկել ճաշացանկի եւ յուրաքանչյուր ճաշատեսակի նպատակահարմարությունն ու շահութաբերությունը: Բիզնեսի ավտոմատացումն անխուսափելի է: Սակայն նաեւ՝ շահավեՙտ: Մեր հաշվարկների համաձայն, մեր ծրագրի ներդրման արդյունքում ստացած հավելյալ շահույթը ծածկում է ծրագրի արժեքը 2 – 6 ամիսների ընթացքում, դրանից հետո շարունակելով բերել նույն եկամուտները:

Ինչու՞ մեր ծրագիրը: Որովհետեւ

  • Այն նախագծվել է ոչ թե ծրագրավորողների, այլ հանրային սննդի հաշվառման մասնագետների կողմից
  • Այն ունի գերհզոր հնարավորություններ
  • Այն հեշտ է աշխատանքի մեջ (մատուցողը սովորում է աշխատել ծրագրի հետ 1 ժամի ընթացքում)
  • Այն անվիճելիորեն շահում է գին – որակ հարաբերակցության մեջ
  • Այն մշտապես զարգանում է
  • Այն սպասարկում են բանիմաց մասնագետներ, որոնք օգնում են նաեւ հաշվառման եւ բիզնեսի կազմակերպման հետ կապված այլ հարցերում
  • Այն արագագործ է եւ կարողանում է միաժամանակ սպասարկել տասնյակ գործառնություններ
  • Այն օգնում է ստանալ օպերատիվ եւ որակյալ տեղեկություններ սննդի օբյեկտի գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ
  • Հայաստանյան շուկայում գործող գրեթե բոլոր ծրագրերը փոխարինվել են մեր ծրագրով, սակայն մեր ծրագիրը ոչ մեկով չի փոխարինվել

Ծրագրի հնարավորությունների, մատակարարման պայմանների եւ բոլոր այլ հետաքրքրող հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ մեր ընկերության մասնագետներից: