Սկիզբ
Կառավարման ավտոմատացված համակարգերը ցանկացած ոլորտում լուծում են մի շարք կարևորագույն խնդիրներ.
- Աշխատանքի արտադրողականության բարձրացում
- Գործառույթների թափանցիկություն և վերահսկելիություն
- Ցանկացած տեսակի հաշվառման ճշգրտություն
- Աշխատանքի կազմակերպվածության կտրուկ աճ
- Կառավարչական որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների օպերատիվ ստացում
Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, և ամեն օր՝ կապված գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ, այն ավելի ու ավելի է ընդարձակվում:
Միևնույն ժամանակ, ցանկացած շուկա ունի իր գործարար պրակտիկան և ուրույն պահանջները, հետևաբար այն, ինչը լավ է մի երկրի համար՝ կարող է անկիրառելի լինել մյուսի համար:
Մեր կողմից մշակվող ծրագրերում զուգակցվում են զարգացած շուկաների համանման փորձը և տեղական շուկայի առանձնահատկությունները:
Այդ առանձնահատկությունների թվում առանձնանում է մասնագետների հաճախ ոչ բավարար որոկավորումը, ինչը խթանում է մեզ ստեղծել լիաֆունկցիոնալ, բայց կառավարման մեջ պարզ համակարգեր:
Մեր աշխատաոճի հիմքում է ընկած ոչ ֆորմալ և սրտացավ վերաբերմունքը թՙե մեր աշխատանքի և թՙե մեր հաճախորդների նկատմամբ: Եվ հենց դրա արդյունքում ենք վաստակել մեր բազմաթիվ հաճախորդների վստահությունն ու գոհունակությունը: